Գերմանիայում դարձել եմ հանցագործ և պոտենցիալ մարդասպան


16:16 , 5 հուլիս, 2015

Ինչի համար էի եկել, ինչ ստացվեց:

Հայաստանում լինեի, կմտածեի, որ քաղաքական հայացքների համար եմ կրակն ընկել, բայց Գերմանիայում և այն էլ ում շնորհիվ՝ երբեք չէի պատկերացնի:

Լրիվ կրիմինալ ֆիլմի հերոս եմ դարձել: Մարդ ծեծել, հետապնդել, հեռախոսային ձայնագրություններ և մարդասպանության վտանգ:

Այդպիսի շաբաթ չկա, որ ոստիկանություն, դատարան կամ այս կառույցների հետ կապված այլ մարմիններ չհրավիրվեմ: Ես էլ, իմ բան ու գործը թողած, փոխանակ ինձանով զբաղվեմ, զբաղված եմ այս ավելորդ քաշքշուկով:

36 տարվա մեջ այսքան շատ չէի շփվել այս կառույցների հետ, ինչքան այս վերջին 2-3 ամսում շփվեցի:
Հետո էլ անուն ենք դնում Հայաստանին: Հայաստանը կարգին երկիր է: Բա Հայաստանում այսպիսի բան կպատահե՞ր ինձ հետ: Չեմ կարծում:

Գերմանիայում դարձել եմ հանցագործ և պոտենցիալ մարդասպան: 

Այն կարգի, որ դատարանը սահմանափակել է իմ գործողությունները: 

Ծիծաղս էլ է գալիս:

Սա հեչ, ամենազավեշտալին էլ այն է, որ ես վտանգ եմ ներկայացնում իմ որդու համար: Դատարանը պետք է մարդ նշանակի, ով պետք է ներկա լինի իմ ու իմ որդու հանդիպման ժամանակ և հետևի, որ ես նրան չվնասեմ կամ որ չառևանգեմ: Ու մինչև կորոշեն, շաբաթներ և ամիսներ են անցնում: 
Խելագարվել կարելի է: 

Այստեղ են ասել՝ աշխարհ, կանգնի, իջնող կա:

Հ.Գ. Ասեմ, հետո չասեք՝ չասեց: Եթե մեկը կփորձի այս գրառմանս տակ ինքնադրսևորվել կամ կյանքի դասեր տալ, հենց իր գրառման տակն էլ դամավոյով հանելու եմ տռաս ու գցեմ ավտոի տակ: