Գաղտնիք պահելը ծանր բեռ է


21:20 , 13 նոյեմբեր, 2012

Գիտնականները պնդում են, որ գաղտնիք պահելը հավասարազոր է ֆիզիկակական ծանրաբեռնվածությանը: Բոստոնի Տաֆթսի համալսարանի մասնագետները հատուկ թեստեր են անցկացրել, որոնց արդյունքները վերլուծելուց հետո հայտարարել են, որ էմոցիոնալ բեռը ֆիզիկական էներգիա է խլում: Թերեւս հենց դա է պատճառը, որ որոշ մարդիկ փորձում են ստացած գաղտնի տեղեկությունը հնարավորինս շուտ կիսել որևէ մեկի հետ:
Ի դեպ, ընդունված, սակայն ոչ ապացուցված տեսություն է, որ կանայք լավ գաղտնապահներ չեն: Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ շատ կանայք գաղտնիքից շտապում են ազատվել այն իմանալուց հետո 32 րոպեի ընթացքում: