Ծննդկանի և փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն


11:44 , 4 հուլիս, 2015
Pastinfo.am-ը գրում է.
Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ և նորածնի վիճակը շարունակվում է մնալ ծանր կայուն:
 
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, հավելելով, որ կինը գիտակցություն ունի, սակայն շարունակում է դեռ մնալ արհեստական շնչառության տակ:
 
Հիշեցնենք, որ կինն օրերեր առաջ ծննդաբերել է, և ամուսինը, ով հունիսի 30-ի առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում այցելել է ծննդաբերած կնոջը, հիվանդասենյակում ատրճանակից կրակոցներ է արձակել նրա վրա, ապա՝ ինքնասպան եղել։
 
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։