Վարդան Մինասյան. «Մենք այս խաղում պատրաստվելու ենք Չեխիայի դեմ խաղին» (վիդեո)


19:37 , 13 նոյեմբեր, 2012

Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը: