19:02 , 13 նոյեմբեր, 2012
«Популярная биология» հեռուստահաղորդումը գրում է, որ կենսաբանները կարծում են՝ մոտակա հազար տարվա ընթացքւմ մարդու կառուցվածքը կփոխվի: Դա կապված է այն բանի հետ, որ քաղաքակրթությունը Homo Sapiens-ի տեսքն ավելի ուժեղ է փոխում, քան էվոլյուցիոն բնական ընտրությունը: Կկարճանա աղիների երկարությունը, հասակը կբարձրանա մինչև միջինը 2 մ նիշը, վերջույթներն ու մատները կդառնան հաստ և երկար: Այդ ամենը կապված կլինի սնման և բժշկական սպասարկման լավացման հետ: Տղամարդկանց սեռական գեղձերը կկրճատվեն, եթե պահպանվի տղամարդկանց պտղաբերության նվազման տենդեցիան: Համակարգչայնացման հետ կապված մարդու գլխուղեղի ծավալը կփոքրանա: Աչքերը կմեծանան, բերանը կփոքրանա :