Ճնշումս 180-120 է, ինսուլտային վիճակ է, ի վիճակի չեմ համերգ տալու. Ռուբեն Հախվերդյան


23:39 , 3 հուլիս, 2015

big_IMG_7642_ts1323253005Երգահան Ռուբեն Հախվերդյանը քիչ առաջ զրույցում հայտնեց, որ Բաղրամյան պողոտայում վաղվա սպասվող համերգը չեղյալ է հայտարարում: Հախվերդյանը վստահեցրեց, որ առողջական վիճակը վատացել է և ի վիճակի չէ երգելու, թեև ինքն էր  նախապես խոստացել, որ հաջակցություն ցուցարարների  համերգ է տալու:

«180-120-ի վրա է ճնշումս, վատ եմ, էդ արդեն  ինսուլտային վիճակ է, էլի, ավելի լավ ա չտամ, քան խայտառակ վիճակում լինեմ, բիձցել եմ, չեմ կարում, այ մարդ, սառույցս դրել եմ վզիս տակ, որ ճնշումս իջնի»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանը խոստացել էր  շաբաթ երեկոյան  Բաղրամյան պողոտայում  համերգ տալ՝ ցուցարարներին աջակցելու նպատակով: Համերգին սրտատրոփ շատերն էին սպասում, նաև այն քաղաքացիները, ովքեր  չէին մասնակցում Բաղրամյան պողոտայի ցույցերին: