Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ են նկարահանում


18:04 , 13 նոյեմբեր, 2012

18335966Թուրքիայում պատրաստվում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, փոխանցում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ «նոր ֆիլմով իրենք աշխարհին ցույց են տալու Հայկական հարցի վերաբերյալ «իրականությունը»:

Թուրք պաշտոնյայի այս խոսքերից պարզ է դառնում, որ թուրքերի նկարահանելիք ֆիլմը նրանց ժխտողական կեցվածքի հերթական արտացոլումն է լինելու և կեղծ փաստեր է ներկայացնելու:

Արընչը շեշտել է, որ բացի գեղարվեստական ֆիլմից՝ թուրքերը պատրաստվում են այս թեմայով նաև մի քանի վավերագրական ֆիլմեր նկարահանել: Նա նաև հավելել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:

Նշեմ, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական կողմի պատվերով Սթիվեն Սփիլբերգը ֆիլմը կնկարահանի, սակայն այդ լուրերը դեռ պաշտոնական հաստատում չեն ստացել: