Ազատությունը ևս պետք է լինի բռունցքներով (Photo)


15:00 , 3 հուլիս, 2015

Մի ռուս պոետ գրել էր՝ «Բարությունը բռունցքներով պետք է լինի»: Ազատությունն առավել ևս պետք է լինի բռունցքներով: ԿԳԲ-շնիկները փորձում են խլել մեզանից Եվրոմիության դրոշը, անջատել Հայաստանը Եվրոպայից, թողնել մեզ ԿԳԲ-ի որովայնում: Չի ստացվի, տականքներ: Մի երկուսիդ դունչն երեկ ջարդեցինք, որ ձեր 30 արծաթը դժվար մարսեք: Սովետը քանդեց մեր առաջին հանրապետությունը, խլեց մեզնից Արևմտյան Հայաստանը, Արցախը, Նախիջևանը, մեր դահիճների արձաններն ու անունները մեր գլխին դրեց, ազգը ստրկացրեց, հիմա էլ խլում է մեր լույսն ու ճանապարհը, գազն ու կապը, մեր երեխաների ապագան, և դեռ գտնվում են սրիկաներ, որ համարձակվում են պաշտպանել ԿԳԲ-ի շահերը՝ մեր եռագույնի ու եվրոպական դրոշի միավորման դեմ հաչալով...