Կարևորն այն է, որ մարդիկ պայքարում են


13:10 , 3 հուլիս, 2015

Պարույր Հայրիկյանը Բաղրամյան պողոտա էր եկել ԵՄ դրոշներով, ու բոլորը հիստերիայի մեջ ընկան: Իսկ էն Սանասարյան Դավիթն էլ, որ իրեն Ֆիդել Կաստրոյի ժառանգորդն է կարծում, սկսեց հուզական ելևէջումների մեջ ընկնել... Երևի «սցենարից» դուրս էր Հայրիկյանի ԵՄ դրոշը...
Ինձ համար միևնույն է, թե ով ինչ դրոշով է մասնակցում Բաղրամյանի շարժմանը: Կարևորը՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշը չլինի: Իսկ ԵՄ-ն թշնամի չէ, գուցե Հայրիկյանը հուշումներ ուներ...
Հա, եթե Կիսելյովը հուզվել էր, կուսական անմեղությունը խախտվել էր, դա հաշիվ չի:
Կարևորն այն է, որ մարդիկ պայքարում են:
Եթե ինչ-որ մեկին խանգարում էր Հայրիկյանի դրոշը, կարող էր հեռու կանգնել:
Թող Հայրիկյանը մնար հանրային մենության մեջ...