Մենք՝ Ֆեյսբուքում ողջ օրն անցկացնողներս, հիվա՞նդ ենք, թե՞ ոչ. Ավետ Բարսեղյանը նույնիսկ նորմալ հեռախոս չունի, իսկ Մետաքսյան ողջ օրն ինտերնետում է


14:46 , 13 նոյեմբեր, 2012

 

Նորագույն տեխնոլոգիաներից մեկի` համակարգչի զանգվածային տարածումը առաջացրեց նորագույն հիվանդություններից մեկը՝ ինֆոմանիան: Ժամանակներն առաջ գնացին:  Այժմ պարտադիր չէ նստել համակարգչի առաջ, որպեսզի լինել օնլայն կամ օգտվել դրա  հնարավորություններից: 
Սակայն, որքան էլ տարօրինակ է, ոմանց հաջողվել է շրջանցել համակարգչամանյան: Հաղորդավար Ավետ Բարսեղյանն աբսուրդ է համարում համացանցային շփումներն ու դրանց  վրա ժամանակ ծախսելը:
Մետաքս Ավագյանն ու Լուսինե Մարտիրոսյանը խոստովանում են, որ տառապում են համակարգչային կախվածությամբ, որից ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել:
Այսօր «Ազատ գոտում» կհասկանանք, թե հայ հասարակության քանի տոկոսն է տառապում համակարգչային հիվանդությամբ, և ախտորոշելուց հետո «կբեռնենք» նրանց կոշտ դիսկը: