14:53 , 13 նոյեմբեր, 2012
Էն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մեղմ ասած, տանել չեմ կարողանում, ոչ մեկի համար գաղտնիք չի, բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ուղղակի զզվելի էր: Մի պահ թող բոլորը մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները (չնայած քաղաքական հայացք ունենալու համար նախ քաղաքականություն ա պետք ունենալ), մի կողմ դնեն դիրքորոշումներն ու էս պահին մյուս անկարեւոր բաներն ու միահամուռ թքեն արյան գույն չունեցող վճիռ կայացնողների երեսին: Ուրեմն, վերջացած հանցագործները, մարդասպանները, անչափահաս էրեխեք բռնաբարողները առողջական կամ այլ «հարգելի» պատճառներով մնան դրսում, ստորագրությամբ բաց թողնվեն, էս տղերքը 2-ից 6 տարի նստե՞ն ոստիկան քաշքշելու համար:
Հ.Գ. Էս կործանիչ տականքությունը բոյկոտեք, ոչ թե «ՆՈՅՆ» ու «ԲՋՆԻՆ»…