Պաղեստինը մոտ ժամանակներս դեսպանատուն կբացի Վատիկանում


00:33 , 3 հուլիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքին հայտարարել է, որ Պաղեստինը մտադիր է դեսպանատուն բացել Վատիկանում:  

«Մենք Վատիկանի հետ ստորագրել ենք պատմական համաձայնագիր, որը հստակեցնում է պաղեստինյան պետության ու շատ երկրներում ներկայացված կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերությունները,- ասել է արտգործնախարարը։- Այդ համաձայնագրում գոյություն ունի փաստացի ճանաչում: Հավանաբար մենք երկու ամիս անց Վատիկանում կբացենք մեր դեսպանատունը»։ Հաղորդում է Ria Novosti-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վատիկանն ու Պաղեստինը համաձայնագիր են ստորագրել պաղեստինյան տարածքում Կաթոլիկ եկեղեցու գործունեության մասին: Համաձայնագիրը ստորագրել են Վատիկանի ու Պաղեստինի արտգործնախարարները: Ընդգծվել էր, որ ստորագրված փաստաթուղթը հստակեցնում է Պաղեստինի տարածքում եկեղեցու գործունեության հայեցակետերը և աջակցություն է հայտնում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը: