Ժողովուրդը սուլոցներով դիմավորեց Հայրիկյանին ու ԵՄ դրոշները. իրավիճակը լարված է


21:57 , 2 հուլիս, 2015

հայրիկյA1plus.am-ը գրում է.

Պարույր Հայրիկյանն իր թիմով քիչ առաջ եկավ Բաղրամյան պողոտա՝ Եվրամիության դրոշներով: Ժողովուրդը նրան դիմավորեց սուլոցներով: <Եվրամիությունն այստեղ կապ չունի, եռագո՜ւյն>,- գոռում է ժողովուրդը:

Տղաները դիմել են Եվրոպական դատարան, դա է պատճառը, որ ես եկել եմ Եվրամիության դրոշներով՝ ասում է Հայրիկյանը:

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում այս պահին չափազանց լարվել է: