Բաց նամակ ՀՀ ՃՈ նորանշանակ պետին. վարորդի սթափությունը ստուգելու համար օգտագործում են միջնադարյան «հո արա» միջոցը


16:12 , 2 հուլիս, 2015

Հարգելի՛ պրն. Հակոբյան,

Մենք ապրում ենք 21-րդ դարում, որն անվանում են նոր տեխնոլոգիաների դար, սակայն ՀՀ ոստիկանություն այդ տեխնոլոգիաների գալուստը կարծես թե, մեղմ ասած, ուշանում է: Զավեշտալի և միևնույն ժամանակ տխուր է այն, որ մինչ օրս ՃՈ աշխատակիցները վարորդի սթափությունը ստուգելու համար օգտագործում են միջնադարյան «հո արա» միջոցը: Բացի նրանից, որ այս միջոցը խիստ հակահիգիենիկ է, այն նաև չի տրամադրում ստույգ տվյալներ, քանի որ հիմնված է ՃՈ աշխատակցի հոտառության վրա, այսպես կոչված մարդկային ֆակտորը շատ մեծ է: Չի բացառվում, որ աշխատակիցը կարող է, օրինակ, մրսած լինել և չֆիքսել վարորդի ոչ սթափ վիճակը, ինչի հետևանքները կարող են լինել շատ և շատ անցանկալի, նույնիսկ ողբերգական: Չեմ կարծում, որ ՀՀ ոստիկանությունը չի կարող դրամական միջոցներ գտնել ալկոդետեկտորներ գնելու համար: Սա լավ հնարավորություն է ընձեռում Ձեզ նորարար պետի հեղինակություն ձեռք բերել, ինչը բխում է բոլորիս շահերից:

Կանխավ շնորհակալություն։

ՀՀ մի շարք «հո անել» չցանկացող քաղաքացիներ