Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ն հայտ է ներկայացրել Շվեյցարիային ՖԻՖԱ-ի յոթ պաշտոնյանների արտահանձնման համար, որոնք ձերբակալվել են այս տարվա մայիս ամսին և որոնց կաշառակերության մեղադրանք է ներկայացվել: Այս մասին հայտնում են Շվեյցարիայի համապատասխան մարմինները:
Հայտը ներկայացվել է Նյու Յորքում մայիսի 20-ին դատարանի կողմից ձերբակալելու մասին որոշումների հիման վրա: ԱՄՆ իշխանությունները 7 պաշտոնյաներին մեղադրում է 100 մլն դոլարի դիմաց մեդիա և հովանավորչական իրավունքները վաճառելու համար:
Շվեյցարիայի ոստիկանությունը առաջիկայում կքննարկի այդ հայտերը: