Քիմ Քարդաշյանը Հիլարի Քլինթոնին տեսնում է որպես ԱՄՆ նախագահ


20:55 , 1 հուլիս, 2015

kimFact.am-ը գրում է.

Հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը հուսով է, որ Հիլարի Քլինթոնին կհաջողվի հաղթել 2016թ.-ի ընտրությունները և  դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը: Այս մասին հաղորդում է  The Daily Beast-ը: Նման հայտարարություն հեռուստաաստղն արել է սևամորթ դատավոր Լադորիս Կորդելի հետ քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյի Կաստրո թատրոնում: «Ես հպարտանում եմ Օբամայով և այն փաստով, որ ես ամերիկուհի եմ»,- նշել է Քարդաշյանը: Քարդաշյանը նաև սովորեցրել է Կորդելին գեղեցիկ սելֆիներ նկարել:

ԱՄՆ նախագահի գալիք ընտրությունները տեղի են ունենալու 2016թ.-ի նոյեմբերի 8-ին: Թեկնածուն պետք է լինի գոնե 14 տարի ԱՄՆ-ում բնակվող, 35 տարին լրացած քաղաքացի: