Բաց նամակ ՀՀ ոստիկանությանը. ոստիկանները ստիպված են իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյանի հարակից բակերում


17:18 , 1 հուլիս, 2015

Բաղրամյան պողոտայում բնակվող քաղաքացուց ստացել եմ տեղեկություն, որ պողոտայում տեղակայված ոստիկանական ուժերի համար ստեղծված չեն ողջամիտ պայմաններ իրենց ծառայությունը պատշաճ կատարելու համար։ Մասնավորապես, կանոնակարգված չեն նրանց բնական կարիքները հոգալու ապահովման խնդիրները։ Արդյունքում, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկության, ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտային հարակից շենքերի բակերում։

Խնդրում եմ ստուգել այդ տեղեկությունը, և եթե այն համապատասխանում է իրականությանը, համապատասխան միջոցներ ձեռնարկել ոստիկանության աշխատակիցների՝ աշխատանքային օրենսգրքով պաշտպանված շահերի և իրավունքների լիարժեք իրացման համար։