Իր աշխատանքներն է սկսել Եվրասիական տնտեսական միության Երիտասարդ առաջնորդների առաջին ֆորումը


12:28 , 1 հուլիս, 2015

Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի են ունենում երիտասարդական քաղաքականությանն առնչվող կարևոր միջոցառումներ: Իր աշխատանքներն է սկսել Եվրասիական տնտեսական միության Երիտասարդ առաջնորդների առաջին ֆորումը, որի օրակարգը բավականին հագեցած է և անդրադառնում է Եվրասիական երիտասարդական քաղաքականությանն առնչվող կարևոր ու արդիական մի շարք հարցերի՝ ԵՏՄ նոր մարտահրավերներ, Մետաքսի ճանապարհը և ԵՏՄ-ն, նոր բիզնես հնարավորություններ, բարձրակարգ մասնագետների պատրաստում և այլն:
Այս ամենին զուգահեռ իր աշխատանքներն է սկսել ԵՏՄ երկրների Երիտասարդական խորհրդարանների վեհաժողովը, որի ավարտին նախատեսված է հիմնել Եվրասիական երիտասարդական խորհրդարան: ԵՏՄ համատեքստում երիտասարդական քաղաքականության նմանօրինակ բարձր մակարդակի քննարկումներն ու հանդիպումները կարևորագույն դերակատարում են ունենում քաղաքական միասնական հարթակ ձևավորելու և համատեղ արդյունավետ աշխատանք ծավալելու համար, որը, վստահաբար պետք է փաստել, նրանց մոտ շատ լավ է ստացվում: