Մահացել է SMS-ի կնքահայրը


10:40 , 1 հուլիս, 2015

mattimakkonenAraratnews.am-ը գրում է.

63 տարեկանում մահացել է կարճ հաղորդագրությունների՝ SMS-ի հեղինակ Մեթթի Մաքքոնենը: Այս մասին հաղորդում է Wired-ը:

Մաքքոնենը sms համակարգը ստեղծել է 1984 թվականին՝ լինելով քաղաքացիական պաշտոնում: Չնայած այս համակարգը մեծ տարածում ստացավ, Մաքքոնենը որևէ գումար չի ստացել իր գաղափարի նյութականացումից, քանի որ չի դիմել արտոնագրի համար:

Բացի այդ, նա չի սիրել, երբ իրեն անվանել են SMS-ի կնքահայր, քանի որ կարծում էր, որ այլ ճարտարագետներ նույնպես ներդրում են ունեցել դրանում: