Մետրոյում երիտասարդները նստած են, իսկ ծերերն ու կանայք` կանգնած. ո՞վ է մեղավոր


23:15 , 12 նոյեմբեր, 2012

Փորձեք ժամը վեցի կողմերը մտնել մետրո... Նկարագրեմ՝ ընդեղ ինչ ա կատարվում:

Նստած են տեսքից լրիվ նորմալ, վռոձի ոչ քյառթու, ս վիդու կարգին մարդիկ, կանգնած են ծերունիներ, տատիկներ ու կանայք. տենց կարող ա 20-50 խոշոր եղջերավոր 18-45 տարեկանները նստեն, հեռախոսով խաղ խաղան, իսկ իրանց կողքը կանգնեն վերը նշված մարդիկ:
Հարց. էդ ամենի պատճառը Եվրոպա՞ն ա, մասոննե՞րը, հրեանե՞րը, 3 նախագահնե՞րը, թե՞ սերիալները: