Բաղրամյանում նոր նախաձեռնող խումբ ստեղծվեց


02:45 , 1 հուլիս, 2015

Newsbook.am–ը գրում է.

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ցույցի մասնակիցները նոր նախաձեռնող խումբ են ստեղծել: Ցուցարարներից Նարեկ Այվազյանը տեղեկացրել է, որ խմբերում ներառված են 10 հոգի:

Նշենք, որ, մասնավորապես, ստեղծվել են արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանման, տեխնիկական խնդիրների, հասարակայնության հետ աշխատող, իրավաբանական և ֆինանսատնտեսական խմբեր։

  Նախաձեռնող խմբի նոր անդամներն են Նարեկ Այվազյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը, Վահագն Լևոնյանը, Դավիթ Սահակյանը, Արա Շահվերդյանը և Դավիթ Հովհաննիսյանը։

Նարեկ Այվազյանը նկատեց, որ խմբում հիմնականում բոլորը տղաներ են, որը, սակայն, միտումնավոր չի արվել: Նրա խոսքով՝ առաջիկայում խումբը կփորձեն համալրել աղջիկներով։

Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում բավականին հանգիստ վիճակ է: Ցուցարարներն անջատել են երաժշտությունը և լուռ նստացույց են իրականացնում:

Լուսանկարը՝ Հետք-ի