23:42 , 30 հունիս, 2015
Հունիսի 27-ին հրապարակվել է Հռոմի պապի ստորագրությամբ որոշումը նոր տեղեկատվական միասնական համակարգի՝ «Վատիկանի տեղեկատվության նախարարության» ստեղծման մասին: Տեղեկացնում է Blagovest.info:
Նոր համակարգում կընդգրկվեն Վատիկանի 9 լրատվամիջոցներ: Կառույցի ստեղծումը Պապի motu propriu, թարգմանաբար՝ սեփական նախաձեռնություններից է:
«Ժամանակակից կապի այս համակարգը, որում ընդգրկվել են մինչ այդ կապի տարբեր միջոցներով զբաղվող կազմակերպություններ, առավել արդյունավետ կծառայի Եկեղեցու առաքելության նոր պահանջներին»,- նշել է նա:
Կառույցի մեջ մտնող լրատվամիջոցներից յուրաքանչյուրն իր աշխատանքները կհամաձայնեցնի կենտրոնի հետ, իսկ կենտրոնը կհամաձայնեցնի Եկեղեցու պատասխանատու անձանց հետ:
Կառույցի գլխավոր տնօրեն է նշանակվել իտալական Avenire թերթի տնօրեն Պաոլո Նուզիները: