Լեո Մեսսին գերազանցել է Պելեի ռեկորդը


19:44 , 12 նոյեմբեր, 2012

Խփելով 2 գնդակ Մալյորկայի դարպասը` Լեո Մեսսին գերազանցեց 1 տարվա ընթացքում Պելեի արդյունավետության ռեկորդը: 2012 թվականին արգենտինացին արդեն 76 գնդակ է հեղինակել:
Ընդամենը 25 տարեկան հասակում Մեսսին արդեն հաղթահարում է ֆուտբոլի պատմության մեծագույնների ռեկորդները: 1958 թվականին Պելեն 75 գոլ էր խփել բոլոր մրցաշարերում: 2012 թվականը դեռ չի ավարտվել, բայց Լեոյի հաշվին արդեն 76 գնդակ կա:
Այդ ցուցանիշին Լեոն հասել է 59 խաղերի արդյունքում, մինչդեռ Պելեից 53 խաղ էր պահանջվել: 64 գոլ Մեսսին խփել է Բարսայի կազմում, իսկ 12 գոլ` Արգենտինայի կազմում: Տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլային արքաների պայքարում հաղթող դուրս եկավ կատալոնական թիմի 10 համարը!