ԿԻն և տղամարդ ընկերությունը հնարավո՞ր է, թե՞ ոչ: Արդյոք բոլո՞ր ճանապարհներն են դեպի անկողին տանում


17:44 , 12 նոյեմբեր, 2012

Կարո՞ղ են արդյոք կնոջ և տղամարդու միջև ընկերական հարաբերություններ լինել:  Թե՞ դրանք վաղ թե ուշ կտեղափոխվեն  անկողին: Դերասանուհի Աննա Պանինը և Անժելա Ստեփանյանը կարծում են, որ հնարավոր է ստեղծել անկեղծ, ընկերական հարաբերություններ, և  իրենք էլ շատ տղամարդ ընկերներ ունեն: Իսկ Դավիթ Գրիգորյանն ու դերասան Ալեքսանդր Բաբասյանը կարծում են, որ  կին-տղամարդ ընկերությունը անհնար է:  
Այսօր «Ազատ գոտում» կպարզենք` որոնք են  կին-տղամարդ հարաբերության սահմանները, հնարավոր է արդյոք  լինել ընկերներ և շրջանցել  անկողինը: