Հարբած կինը ուշաթափվել է Բաղրամյանի սկզբնամասում


05:52 , 30 հունիս, 2015

հարբած կինը ուշաթափվել է Բաղրամյանի սկզբնամասումForrights.am–ը գրում է.

Այս պահին Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում լարված իրավիճակ է. ալկոհոլ օգտագործած կինը աղմուկ է առաջացրել, բժիշկներն ու ոստիկանները փորձում են հանգստացնել նրան:

Կնոջ անունը Լիլիթ է, նա ավելի վաղ էլ է եղել Բաղրամյան պողոտայում եւ ցուցարարներին բռնի գործողությունների կոչեր է արել: Կնոջն ուղեկցում են «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդը, ում բերման են ենթարկել եւ եւս մեկ կին:

Րոպեներ առաջ հարբած կինն ուշաթափվել է. տեղում աշխատում են Շտապ օգնության բժիշկները, Բաղրամյան պողոտայում է նաեւ Երեւան քաղաքի ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:

Նշենք, որ գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ է անցել: Ցուցարարներն արդեն արթնացել են եւ ինչպես միշտ զբաղված են տարածքի մաքրման աշխատանքներով: