Երեկվա՝ Բաղրամյան պողոտայում Վլադիմիր Գասպարյանի բորբոքվելու պատճառը


01:43 , 30 հունիս, 2015

Ոստիկանության հեղինակությունը պահելն իմ խնդիրը չի, բայց մի պարզաբանում եմ ուզում անել: 

Գասպարյան Վովան երբ զայրացած քայլում էր Բաղրամյան պողոտայով, նրան մոտեցավ ԱԱԾ մի նախկին փոխգնդապետ, ով պիտի որ ճանաչեր Գասպարյանին ու, որքան կռահեցի, ոստիկանապետին դիմեց անունով: Գասպարյանը դրանից բորբոքվեց և թերևս ուզեց նրան ասել, որ ինքը նրա համար Վովա չէ, այլ Վլադիմիր Գասպարյան:
Եթե, իհարկե, ճիշտ եմ կռահել: