Պետք չէ ընկնել ծայրահեղականության գիրկն ու բոլորին հռչակել դավաճան կամ ագենտ


18:51 , 29 հունիս, 2015

Հասկանալի ա, որ պառակտումն այն է, ինչ ռեժիմն ուզում է ցույցերը մարելու համար, ու չպետք ա ընկնել ծայրահեղականության գիրկն ու բոլորին հռչակել դավաճան կամ ագենտ, բայց մյուս կողմից էլ թացն ու չորը պետք է կարողանանք իրարից զատել ու հետևություններ անել:
Կոնկրետ ինձ համար կան մարդիկ, ովքեր կասկածելի են, ու ես, նրանց անցած ճանապարհին ծանոթ լինելով, հակված չեմ բոլորի մեջքներին հրեշտակային թևեր տեսնել, բայց կան նաև ազնիվ ու արդար մարդիկ, ովքեր ուղղակի պահի տակ, ինչ-որ հանգամանքների բերումով կարող են հայտնվել այդ մարդկանց ազդեցության տակ: 
Պետք ա զգոն լինել և հասկանալ՝ ով ով ա ու ինչ ա ուզում !!!