14:26 , 29 հունիս, 2015
Infosmi.net-ի փոխանցմամբ՝ հանրահայտ վիրաբույժ Ջոն Կիցմիլերը, ով ցելյուլիտի վերացման հետազոտության համահեղինակն է, հոդված է հրապարակել պլաստիկ ու վերականգնողական վիրաբուժության մասին: Դրանում մանրակրկիտ նկարագրված են քաշ գցելու և ցելյուլիտի դեմ պայքարի հետ կապված խնդիրները:
Հոդվածում նշված է, որ նիհարելը չի կարող բնակչության գեղեցիկ կեսին ազատել ցելյուլիտից, փոխարենը դա միայն կխորացնի այդ խնդիրը: Հետազոտությանը մասնակցած 29 կնոջ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաշ գցելը կարող է տարբեր կերպ ազդել ցելյուլիտի վրա: Նրանք պահել են հեղուկներով հատուկ դիետա և փորձի ժամանակ գցել միջինը 14-ական կիլոգրամ քաշ:
Ընդ որում՝ կանանց 58 տոկոսի մոտ ցելյուլիտը նվազել է, իսկ կանանց 31 տոկոսի մոտ վիճակը զգալիորեն վատթարացել է: Կիցմելերն ընդգծել է, որ ցելյուլիտը, որը միջին վիճակագրական տվյալներով՝ առկա է կանանց 85 տոկոսի մոտ, ամբողջապես կապված չէ ավելորդ քաշի հետ, ինչպես որ համարում է մարդկանց մեծ մասը: Թեև կիլոգրամների նվազեցումը ցելյուլիտը դարձնում է հարաբերականորեն նկատելի, սակայն այն չի վերացնում ամբողջովին: