Բաղրամյանը շարունակում է փակ մնալ


12:00 , 29 հունիս, 2015

Pastinfo.am-ը գրում է.

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, չնայած երեկ ամբողջ օրվա ընթացքում ոստիկանությունը հայտարարում էր, որ գիշերվա ընթացքում այն պետք է բացվի, և մինչև առավոտ վերականգնվի հասարակական կարգը:
 
Ինչպես վերջին մեկ շաբաթվա ընթացքում, այնպես էլ այսօր, ձևավորված ավանդույթով, նստացուցյի մասնակիցներն առավոտյան մաքրեցին գիշերվա ընթացքում փողոցում կուտակված աղբը: Սակայն, աղբահանող ընկերությունը դարձյալ չի տանում փողոցում դրված աղբի տոպրակները:
 
Գիշերը պողոտայում անցել է համեմատաբար խաղաղ: Պատգամավորներներից ու մշակույթի գործիչներից ոմանք գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ որպես ցուցարարների նկատմամբ բռնություն չկիրառելու երաշխավորներ:
 
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան նրանք կենդանի պատ էին կազմել ցուցարարների ու ոստիկանների միջև՝ թույլ չտալով վերջիններին հարձակում գործել քաղաքացիների վրա: