10:56 , 29 հունիս, 2015
Araratnews.am-ը գրում է.
«Երբ մարդիկ ժխտողական են, երկխոսության չեն գնում, մնում է վերականգնել հասարակական կարգը»: Երեկ ուշ երեկոյան Ազատության հրապարակում, զրուցելով լրագրողների հետ ասել է, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Այն, ինչ դուք սկսեցիք, յուրաքանչյուր քաղաքացու սրտով էր, այդ թվում՝ իմ. դա կպնում էր բոլորիս: Դուք շատ բարի ու լավ գործ արեցիք, դա պետք էր բոլորիս, այդ թվում՝ մեր պետությանը»,-նշեց ոստիկանապետը:
Վերջինիս խոսքով, սակայն, միշտ ամեն տեղ հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են փառքի գնալ, շահեկան իրավիճակ ստեղծել իրենց համար: Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հետ, ով իրեն խնդրել է հետ քաշել ոստիկանական զորքերը, իսկ ոստիկանաությունը, ինչպես նշեց Վլադիմիր Գասպարյանը, կոնկրետ գործողություններով ցույց է տալիս իր հանդուրժողականությունը:
«Հանդուրժողականությունը, սակայն, սահման ունի, որ պահին քաղաքականությունը սողոսկեց սոցիալական արդար պահանջին, չկա էլ այդ պահանջը, կա քաղաքական շահ, ինչ-որ կուսակցության շահ»:
Հարցին՝ ովքե՞ր են քաղաքական դիվիդենտներ շահում այնտեղ ոստիկանապետն ասաց. «Կիվիրյաններ են շահում, Սեֆիլյաններն են շահում, մի հատ թողեք, տեսեք իրենց ընտանիքի անդամները կհավաքվե՞ն իրենց կողքին»: