21:40 , 28 հունիս, 2015
Անկախ իրադարձությունների հետագա զարգացումից պարծենում և հպարտանում եմ այն մի խումբ երիտասարդներով, ով կազմակերպեց այս մի քանի օրվա միասնական հանրահավաքները և կոնկրետ ձևակերպեց իր դիքորոշումը, հասնելով զգալի արդյունքների: Ներկայումս նրանք հայտարարել են, որ տեղափոխվում են Ազատության հրապարակ հետագա մարտավարությունը մշակելու նպատակով և լքել բարրիկադները: Դաշտը մնացել է ապակողմնորոշված հանրության ձեռքին: Իհարկե լավ կլիներ, որ հայտարարեին ժամանակավոր դադար մինչև "աուդիտի" ավարտը և հորդորեին ժողովրդին տուն գնալ, բայց նույնիսկ եթե չվերադառնան և չանեն հայտարարություն, մեղադրելու իրավունք ոչ ոք թող չվերապահի, քանզի գոյություն ունի ծավալի և կարողությունների անհամապատասխանություն: Բեռը մեծ է իսկ նրանք երիտասարդ և անփորձ:
Աստված ազգիս հետ: