Բարև, անսահմանություն


11:58 , 9 մարտ, 2012

Անահիտին առաջին անգամ հիշում եմ, երբ գնացինք ուխտի: Չէ: Դրանից առաջ էլ հիշողություններիս մեջ կար: Գենիկ տոտայի աղջկա բրդոտ գլուխը դրանից առաջ էր գզել, իսկ սույն անցքից առաջ էլ մայրն էր մահացել: Ծեր տռզած լեշը: Որը լավ էլ տռուզ էր ու լեշի հետ կապ չուներ: Հետո լեշ դարձավ: Երբ պառկեց դագաղի մեջ: Ուռած լեշ: Ծեր տռզած պոռնիկ: 

Նա միջահասակ, մանր-մունր կազմավածքով բարակիրան աղջիկն մըն էր, որի օրգանիզմը տարիներ հետո սկսեց թարախ արտադրել: Ձախ կրծքից մոտ  սմ. վերև գտնվող հատվածից: Մինչ այդ շարքից դուրս էին եկել արդեն երիկամները, սիրտը միշտ էլ ծակում էր, դաշտանի հետ խնդիր ուներ, որից տարատեսակ ուռուցքներ էին ձևավորվում օրգանիզմի տարբեր հատվածներում, ձախ այտամկանը ժամանակ առ ժամանակ այտուցվում էր, ոտքերը` ուռում, բայց զավեշտն այն էր, որ մեջքին շալակած մի պարկ հիվանդություններն անցքին չէր. էդ օրգանիզմով չորս երեխա էր ծնել: Էշից: Որը ռեժիմով ծեծում էր նրան, որ հանգիստ պահի: Թեպետ չէր պահում: Ու ճիշտ էլ անում էր: Նման որակի էշին հասնում էր: Որ վրից թռներ: Չգիտեմ: Չգիտեմ: Մի օր շենքը պայթել էր աղմուկից, որ Անահիտը էշին դավաճանում է: Ընկերոջ անկողնում: Էշի ընկերոջ: Էդ տարին էստեղ չէի: Եկա` իմացա: Սոփեստ տոտայից, որի գլխին դրանից քանի մը տարի առաջ ջարդել էր մեկ զույգ ձու:

Երբ Անահիտը գնաց մեր շենքից, ես դեռ երեխա էի: Լավ հիշում եմ դպրոցի բակում կայացած մեր հրաժեշտը: Հագին շդպրոցական ֆորմա կար: Շագանակագույն զգեստով ու սպիտակ, փոռիկավոր գոգնոց: Ոտքերին խոշոր սպորտային կոշիկներ էին: Արտասահմանյան արտադրության: Նա միշտ էլ լավ էր հագնվում: Թեպետ այն շորի տակերը, որի պատճառով Գենիկ տոտայի աղջիկը մի լավ ծեծ կերավ, անհավասար կտրտված էին: 

- Ես մեր դպրոցից գնում եմ,- կոտրված հայացքով ասաց Անահիտն ու դրանից սիրտս ճմլվեց:


Նրան սիրում էի: Փխրուն ու բարալիկ մարմնով Անահիտին: Նա լավ աղջիկ էր, սրտամոտ ընկեր: Հոգին թևածում էր հողերից վերև: Ինքն ի՞նչ մեղավոր էր, որ կյանքը բեմ է, մարդիկ էլ` ինչ դերասաններ որ կարող են լինել: 

- Բա ո՞ւր ես գնում,- հարցրի տխրոտիկ:

- Մորքուրանցս տուն, էլ ստեղ չենք կարա մնանք, էնտեղի դպրոցն էլ կգնամ,- կարճ կապեց Աանհիտն ու էդպես էլ բաժանվեցինք:

Նրանց չորրորդ ռանգի բարեկամը, որ մոր մահից հետո եկել ու խնամում էր անչափահաս որբուկներին, ասել էր, որ այլևս չի կարող հանդուրժել Անահիտի անհնազանդությունը և գնում է յուր ճանապարհով: Ու գնաց: Որից հետո Անահւտն ու եղբայրը կորան իմ տեսադաշտից ու երկար տարիներ այլևս չհայտնվեցին: Եղբայրը մեզանից շատ մեծ էր ու հետը կապված ոչ մի հիշողություն չունեմ, իսկ քույրը, թեպետ` լաչառ, բայց լավ լաճառ էր: Դեմքի վրա շարված մեկ զույգ խաղացկուն աչքերով: Դրանց խաղը նկատեցի այն օրը, երբ միասին գնացինք ուխտի:

Շարունակությունն՝ այստեղ