Բաղրամյան պողոտայում ցուցարար է վատացել


21:36 , 27 հունիս, 2015

Hayeli.am-ը գրում է.

Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը՝ մի երիտասարդ վատացել է։

Շտապօգնության մեքենան Մաշտոցի պողոտայից մոտեցավ։ Հիմա երիտասարդը հիմա շտապօգնության մեքենայում է եւ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերում։

Դրանից հետո ակտիվիստները շարունակեցին ակցիան, ավելացել են նոր կարգախոսներ »Ոչ բռնությանը», «Չմոռանանք, թե ինչի ենք հավաքվել», «Գյումրի, ծո վառիք-թափիք», «Երկիրը երկիր է դառնում»։