Հայաստանի ոստիկանությունը դեռ մտադիր չէ որեւէ քայլ կատարել


21:16 , 27 հունիս, 2015

1435235830-5004Araratnews.am-ը գրում է.

Հայաստանի ոստիկանությունը դեռ մտադիր չէ որեւէ քայլ կատարել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նա հույս է հայտնել, որ բողոքի ակցիայի մասնակիցները չեն փակի այլ կենտրոնական փողոցներ, մասնավորապես՝ Մաշտոցի պողոտան։ «Չեմ կարծում, թե կփակեն, մեր ժողովուրդը գիտակից է»։

Նա նաեւ նշել է, թե վերջին օրերին գրանցված սադրանքների դեպքերը լուրջ չեն եղել։ Ըստ Օսիպյանի, այժմ Բաղրամյան պողոտայում 3 հազար մարդ կա։

Ցուցարարների գնահատականներով, մասնակիցների թիվն ավելին է մի քանի անգամ։