Ցուցարարները որոշեցին շարունակել պայքարը. Նրանք կմնան Բաղրամյան պողոտայում


20:41 , 27 հունիս, 2015

Untitled-7«Մեր պայքարը չի ավարտվելու, մինչեւ մենք չստանանք մեր պահանջի պատասխանը: Քիչ առաջ այս մասին հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները։ Ի պատասխան հավաքվածները հավանության վանկարկումներ են արել։

Ի դեպ Բաղրամյան պողոտայում պաստառներ են հայտնվել՝ «Մեր պահանջը չի կատարվել» գրառումներով։