Աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերին. Հայաստան վերադարձեք. սա աշխարհի ամենալավ երկիրն է


20:02 , 27 հունիս, 2015

Աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերին.
ժողովուրդ, Հայաստան եկեք, Հայաստան վերադարձեք: Սա աշխարհի ամենալավ երկիրն է, սա հրաշք երկիր է, որը նման ջահելություն ունի: Եկեք, կանգնեք մեր ջահելության կողքին և ստեղծեք հզոր ու հարուստ Հայաստան:
Բոլոր նախադրյալները կան:
Շատ շուտով, հավատացեք, ընդամենը մեկ ամիս հետո, կազգայնացվի ՀԷԿ-ը, դրան կհաջորդեն Ատոմակայանն ու Հրազդանի ՋԷԿ-ը...
Եկեք, օգնեք մեր ջահելներին, նրանք այսօրվանից ձևավորեցին ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, իրենց հանրապետությունը, որը բոլոր հայերինն է լինելու:
Նրանք նաև շատ թալանչիներից կվերցնեն թալանածը: Ես հավատում եմ այդ ուժին: Ես հավատում եմ մեր երիտասարդությանը:
Գլուխս եմ խոնարհում...
Երջանի՜կ եմ այսօր...