Սերժ Սարգսյանն այսօր կարևորագույն կոմպրոմիսի գնաց


19:55 , 27 հունիս, 2015

Սերժ Սարգսյանն այսօր կարևորագույն կոմպրոմիսի գնաց։ Նա փաստացի ընդունեց քաղաքացիական հասարակության կարծիքն ու հաշվի նստեց դրա հետ։ Սա, միանշանակ, հաղթանակ է։ Բաղրամյանում մարդկանց հավաքվելու գերագույն պատճառը վստահության ճգնաժամն է մեր երկրում, նախագահը հասկացավ դա ու այդ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլ արեց։ 
Եղել է թալան ՀԷՑ-ի կողմից, ու դա գիտենք բոլորս։ Եթե աուդիտը չկաշառված ու պրոֆեսիոնալ լինի, իսկ մենք կհսկենք, որ դա հենց այդպես լինի, ապա պարզ կդառնա, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը մեծ գումարներ է գողացել, ու հոսանքի արդար գին կորոշվի։ 
Սա հաղթանակ է։ Բրավո մեր ջահելներին։ Միասին մենք ուժ ենք։