Վարդան Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը


18:26 , 27 հունիս, 2015

Hetq.am-ը գրում է.

Այսօր առավոտյան ժամը 12:00-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում դերասան Վարդան Պետրոսյանը դադարեցրել է երեք օր տևած հացադուլը: Այս մասին Հետքին տեղեկացրեց նրա քույրը՝ Աշխեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ի զորակցություն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի, նա հունիսի 24-ին հացադուլ էր հայտարարել: