Կոչ Բաղրամյանում նստացույցը կարգավորող տղերքին


12:07 , 27 հունիս, 2015

Ժող, մեկ էլ մի կոչ կարգավորող տղերքին։ Էրեկ ես էլ, շատերն էլ լիքը խմած մարդ ենք դուրս բերել։ Լիքը անհամ պահեր ենք կանխել կամ պայքարել դրանց դեմ։ Բայց մի բան եմ նկատել ու ուզում եմ ուշադրություն հրավիրել էդ փաստի վրա։ Եթե դուք ձեզ վրա եք վերցրել կարգավորողի ֆունկցիա, ավտոմատ կերպով պարտավոր եք պատասխանատու կերպով մոտենալ հարցին ու ինքներդ լարում չստեղծել։ Բոլորը հոգնած են, նյարդային ու ամենակարևորը՝ տաքարյուն հայ տղա։ Աշխատեք միանգամից հրամայական տոնով չխոսել անծանոթ մարդկանց հետ, նույնիսկ եթե նրանք, ձեր կարծիքով, համը հանում են։ Շատ հաճախ նման պահվածքն է բերում մանր-մունր կոնֆլիկտների, որոնց բացասական էներգիան կուտակվում է Բաղրամյանում։ Մի քիչ ներսներիդ հոգեբանին միացրեք ու խոսեք մարդկանց հետ այնպես, ինչպես ինքներդ կհանդուրժեիք, որ ձեզ հետ խոսեն։
Շնորհակալություն։