Բաղրամյան պողոտայում լուսաբացը խաղաղ էր (photo)


06:48 , 27 հունիս, 2015

Չնայած նրան, որ ուշ երեկոյան Բաղրամյան պողոտայում իրավիճակը պայթյունավտանգ էր, և ոստիկաններն ամեն պահի կարող էին ցրել նստացույցը, այնուամենայնիվ, գիշերը խաղաղ անցավ, և լույսը բարի էր։ 

Ինչպես միշտ ողջ գիշեր հնչեցին հայրենասիրական երգեր։ Ոչ մի միջադեպ չգրանցվեց։ Իսկ առավոտյան օրը սկսվեց փողոցը մաքրելով, ՀՀ օրհներգի կատարմամբ և ավանդույթ դարձած վազքով։

Իսկ թե ինչ էր եղել գիշերը, կարող եք դիտել այստեղ։