05:32 , 27 հունիս, 2015
Հունիսի 27–ի գիշերը խիստ լարված էր իրավիճակը Բաղրամյան պողոտայում։ Մի խումբ ցուցարարներ փակել էին Մաշտոցի–Սայաթ Նովա խաչմերուկը՝ այդպիսով կաթվածահար անելով այդ փողոցների երթևեկությունը։
Ոստիկանական զորքերն արագորեն համալրեցին շարքերը, միացվեցին ջրցան մեքենայի լույսերը, ամեն վայրկյան պատրաստ էին ցրել նստացույցի մասնակիցներին։
Ողջ ընթացքում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կոչ էր անում ցուցարարներին սթափվել։ Ընթացքում ոստիկանապետի ուղղությամբ շիշ նետեցին, որը նրան չդիպավ։ Դրանից հետո ոստիկաններն իրեն վահանները պահեցին նրա գլխավերևում։
Դիմելով կենդանի պատ կազմածներին՝ ոստիկանապետն ասաց.
-Որպես այս ազգի ներկայացուցիչներ՝ սթափեցրե՛ք երիտասարդներին, պողոտան չփակեն։ Մենք հանդուրժում ենք, մենք ոչ մի քայլ չենք անում, բայց դուք խաթարում եք ամբողջ քաղաքը։ Էդ կենդանի շիթ եք կանգնել, մե՞նք ենք էս ժողովրդի թշնամին։ Սթափվե՛ք, ոստիկանությունը գործողություններ չի անելու։ Սթափվե՛ք, էս երկրի համար մարդիկ են մեռել, սթափվե՛ք, ես ընենց կպայքարեմ... Ոստիկանությունը գործողություն չի անի իր ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդն օրենքի մեջ մնա։ Մի՛ փակեք քաղաքը, մի՛ խաթարեք»։
–Այսինքն՝ չկանգնե՞նք, թողնենք, որ բախում լինի՞»,- հարցրեց Հովհաննես Մարգարյանը։
–Ի՞նչ բախում լինի, երիտասարդներին ասեք… Լսիր, հոգիս, երիտասարդներին ասեք, թող ակցիան անեն, մենք ակցիային փիլիսոփայորեն ենք մոտենում, բայց դա չի նշանակում, որ ամբողջ Երևանը պետք է փակեն:
Ամբողջը` տեսանյութում։