16:15 , 26 հունիս, 2015Exclusive
Երգչուհի Ինգա Արշակյանն այսօր ամուսնանում է։ Նրա ընտրյալն Աշոտ Սահակյանն է։ Այս մասին տեղեկությունները BlogNews.am-ի հետ զրույցում հաստատեց Ինգա և Անուշ Արշակյանների PR մենեջեր Իզաբելլա Մանասարյանը։


Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում երգչուհին և սիրելին միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել ու փոխանակվել ամուսնական մատանիներով։ Երեկոյան կկայանա նրանց հարսանեկան խնջույքը։ BlogNews.am-ն առաջիկայում կներկայացնի հարսանեկան արարողության մանրամասներն ու լուսանկարները։

Հ.Գ. Ավելի վաղ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ այսօր ամուսնանում է Անուշ Արշակյանը։ Այս լուրը չի համապատասխանում իրականությանը։
BlogNews.am-ը երջանկություն է մաղթում նորապսակներին։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի