Ձեր էլիտար էշություններով մարդկանց աչքին թոզ փչեք կամ մի փոքր «ԱՐԱՅ»-ի 100.000-անոց զեղչի մասին


00:20 , 11 նոյեմբեր, 2012

Երեկ հաղորդագրություն ստացա, հիմա էլ «ԱՐԱՅ» խանութից:

ՑԻՏՈՒՄ ԵՄ. 

«Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «ԱՐԱՅ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 000 զեղչ...»:

Մի ոգևորվել եմ, մի ուրախացել... Կյանքումս առաջին անգամ խոստումնալից նամակ ա եկել :) Ասա, այ Գայանե, մի հատ խորացի էլի՝ ին չա ասում: Փող ունե՞ս, որ գնաս մի բան առնես, մի հատ էլ զեղչի վրա մխիթարվես: Դե հո հիմար չեմ գնամ, բայց էնպես ստացվեց օրվա մեջ կենտրոնում հայտնվեցի... Մտա, չդիմացա: Բա օրս առանց զավեշտ էր անցել, բա մի հատ չծաղկացնեի :)
100 000 զեղչը 1 000 000 դրամ արժեք ունեցող հեռուստացույցի վրա էր...
Ասածս հիմա էն ա, որ մնում ա 900 000 ճարել ու երջանկանալ :) Բա հիմա ո՞նց մի 2 լավ բառ չասեմ է, ախր ինչի՞ եք կապիկություն անում, լավ բան եք անում հա՞...
Էդ զեղչերը ուտելիքի վրա արեք, մարդիկ կոտորվեցին, երեխեքը միրգ են ուզում, մայրը աչքերն ա լցնում, փողը մենակ մի դաստա կանաչի առնելուն ա հերիքում, բա դուք մա՞րդ եք, բա ո՞նց չգրեի ես սա... Հերիքա էլի, այ խոզեր, Եվրոպայի դիմակ հագած ձեր էլիտար էշություններով մարդկանց աչքին թոզ փչեք... Անտանելի եք արդեն դարձել, զզվելի............