Չի կարելի զինվորական գլխարկի կամ հագուստի նկարն օգտագործել՝ ցույց տալու՝ իբր բանակը մեզ հետ է


14:17 , 26 հունիս, 2015

Չկա նման բան, բանակում հեռախոսն օգտագործելն օրենքով արգելված է, չի կարելի արդյուքի հասնելու համար զինվորական գլխարկի կամ հագուստի նկարն օգտագործել, թե իբր բանակը մեզ հետ է կամ այլ ենթադրություններ: Այո՛, բանակը մեզ հետ է, այսինքն՝ ամբողջ հայ ազգի, ոչ թե որևէ գործողության: Մեր երեխեքին էլ բավական է մեջբերեք, դրա տեղն այցելեք սահմանամերձ զ/մ-ներ, շփվեք հետները և կհասկանաք, թե ինչ է բանակն զգում, երբ այստեղ ինչ-որ բան այնպես չէ: Դիրքապահ զինվորը պետք է հանգիստ կանգնի իր դիրքում և միայն դիմացից եկող թշնամու մասին մտածի, որ չներխուժեն կամ չմոտենան: Հայ զինվորը պետության հետ է, դա միանշանակ է: