Սակագների դեմն առնելու համար Իսագուլյանը վաճառում է ունեցվածքը


13:39 , 26 հունիս, 2015

Եսիմ ինչ կուսակցության նախագահ, նախագահների հավերժ խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, թե սակագների դեմն առնելու միակ ճանապարհն իշխանավորների դղյակների վաճառքն է:

Փաստորեն, Իսագուլյանը, ով 90-ականներից իշխանավորների գրպանում է (այս պահին էլ որոշների գրպանում է կամ մի քիչ ներքև) ու բավականին պատկառելի ունեցվածք է դիզել (չնայած միշտ նույն մայկեն է հագնում, իբր քյասիբի մեջ է), որոշել է ինքնազոհության գնալ:

Թե ինչու է Իսագուլյանը՝ որպես թաքնված մեծահարուստ, որոշել վաճառել ունեցվածքը հանուն ժողովրդի, դժվար է ասել, սակայն հաճույքով սպասենք Իսագուլյանի առաջին քայլին՝ առանձնատներից մեկի վաճառքին, որով օրինակ կծառայի մյուս մեծահարուստների համար: