Ինչպե՞ս նկարահանել սերիալ Հայաստանում. պրակտիկ խորհուրդներ սցենարիստների համար


22:56 , 10 նոյեմբեր, 2012

1. Միշտ հիշեք, հայկական սերիալներում պետք է գերակշռի լացը: Քանի որ մենք դարերի ընթացքում շատ տանջված ազգ ենք, պետք է պարտադիր հիշեցնել բոլորին դրա մասին: Հանկարծ չմոռանաք այս կանոնը: Սերիալի բովանդակության 70%-ից ավելին պետք է լինի լացը կամ լացին նմանվող այլ ճիչերն ու տենց բաները:
2. Գլխավոր հերոս տղային պետք է սիրահարված լինեն մի քանի աղջիկ, աղջկան՝ մի քանի տղա (հա, գիտեմ 90-ականներին ամերիկաներում էլ են տենց նկարել): 
3. Բարի հերոսները միշտ խելացի են, հարուստ են (կամ ընթացքում հարստանալու են), անպայման խելացի են (մի անգամ էլ) ու երբեք իրենց թույլ չեն տա ինչ-որ վատ բան անել!! Մի խոսքով, ահավոր պուպուշ են:
4. Չար հերոսները միշտ նախանձ են, միշտ հիմար են ու միշտ պուպուշ չեն: Երբեք ոչ ոքի մոտ չպետք է անգամ համակրանքի նշույլ առաջանա դեպի չար հերոսը: Դա պետք է բացառել !!!
5. Գլխավոր հերոսի եղբոր հորքուրի ամուսնու բարեկամի հայրը միշտ պետք է հանդիսանա գլխավոր հերոսուհի կենսաբանական հոր ընկերոջ քրոջ աղջկա ամուսնու սիրուհու պապիկը:
6. Միշտ պետք է մի հատ տգետ, հիմար, այլանդակ, անիմաստ, կեղտոտ կերպար լինի, ով պետք է փչացնի ամեն ինչ: Եթե այդպիսի կերպար չկա, կարող է ժամանակի ընթացքում դառնալ գլխավոր հերոսը՝ ասենք ազդված ինչ-որ մի մոգական ուժից:
7. Ու հա, միշտ հիշեք գլխավոր հերոսն ու հերոսուհին իրար երբեք չպետք է համբուրեն !! Ամոթ է, չէ՞: Գլխավոր հերոսուհին պետք է մաքուր մնա !! Չէ, որ սերիալից հետո դեռ ամուսնանալ կա !!

Եթե կան հարցեր, ավելացումներ կամ առաջարկներ, կարող եք գրել: Օգնենք մեր հայրենական սերիալաարտադրությանը, որպեսզի այն գրավի նոր բարձրունքներ!! Դարձնենք Հայաստանը տարածաշրջանային առաջատար այդ ոլորտում !!! Սցենարիստներ ջան, կարող եք օգտվել խորհուրդներից կամ կարող եք չօգտվել !!! Միևնույն է, դուք ավելի լավ գիտեք:
(c) Ամենայն անկեղծ հարգանքներով, հայկական սերիալների մեծ երկրպագու !!!