Ինչ է պետք անել մեր երկրի սահմաններն ավելի ամուր դարձնելու համար


22:48 , 10 նոյեմբեր, 2012

Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում էի: Գյուղին հենց կպած մի հետաքրքիր տարածք նկատեցի` փոքր գյուղի էր նման, մի քանի տներ կային: Ասացին՝ առաջ ազերներն են այդտեղ ապրել, ու հիմա դրանք մեր հողերն են, բայց չեն օգտագործվում, չնայած անվտանգ են, ադրբեջանական դիրքերից չեն երևում: Ասացին նաև, որ նման փոքրիկ գյուղեր շատ կան՝ լքված ու չօգտագործվող:
Կարծում եմ` ժամանակն է կառավարության ջանքերի շնորհիվ վերաբնակեցնել այդ գյուղերը` գյուղի բնակիչներին տալ արտոնություններ: Նման կերպ մեր սահմանները ավելի ամուր կդառնան: