Ըստ Վարչապետի՝ ցուցարարներն օրենք ու Սահմանադրություն են խախտում


13:24 , 25 հունիս, 2015

Pastinfo.am-ը գրում է.

2015 թվականին ՀՀ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում կընդգրկվեն հետևյալ 5 ՀԿ-ները՝ «ՖԻԴԵՍ իրավապաշտպան», «Մեհրաբյան գիտա-ուսումնական կենտրոն», «Գիտակցիր իրավունքդ», «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» և  «Խաչակիր» մշակութային ՀԿ-ն:
 
Կարգապահական հանձնաժողովում ընդգրկվող ՀԿ-ների ընտրություննը ամեն տարի իրականացնում է ոստիկանությունը, որոնք հետո ներկայացվում են կառավարության հաստատմանը:
 
Հանձնաժողովի այս տարվա կազմը հաստատելուց հետո Վարչապետը հայտարարեց. «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը անելիք ունի, և հասարակությունն ակնկալում է օբյեկտիվ ու թափանցիկ աշխատանք»: Իսկ անելիքը հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանության կատարած գործողությունների գնահատականն է, քանի որ, Հովիկ Աբրահամյանի խոսքով, «կատարվածը առաջ բերեց հասարակության եւ Հայաստանի որոշ միջազգային գործընկերների բացասական արձագանքը»։
 
Կառավարության նիստի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև ցուցարարների գործողություններին՝ հայտարարելով, թե  նրանք ոչ մի լուծման չեն հասնի, եթե շարունակեն փակել քաղաքի կարեւորագույն պողոտաներից մեկը:
 
«Խանգարել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքին՝ նշանակում է խախտել Սահմանադրությունն ու օրենքները։ Մեր ընկերներին կոչ եմ անում վերադառնալ կառուցողական դաշտ եւ քննարկել հարցերը, որոնք հուզում են մեր հասարակությանը»,- ասաց նա: