Կողաշրջված ավտոմեքենայի 3 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց


12:28 , 25 հունիս, 2015

Araratnews.am-ը գրում է.

ՃՏՊ

Հունիսի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զորավան ճանապարհի 2-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ կատարվում է քննություն: