Մի քանի նախադասությամբ ուզում են հայտնեմ անհանգստությունս


01:39 , 25 հունիս, 2015

Քանի որ հիմա շատերն են արթուն, մի քանի նախադասությամբ ուզում են հայտնեմ անհանգստությունս...

Առաջին, Նյուտոնի 3-րդ օրենքը միշտ գործում է, ու ցանկացած ազդեցություն իր հետ բերում է հակազդեցություն. Օրինակը պարզ է. Ջրցանեցին, ծեծեցին, քաղաքացիական հակազդեցությունը շատ կտրուկ ու զանգվածային եղավ, հիմա էս հակազդեցությունն իր հետ բերելու է նոր հակազդեցություն. Ոստիկանները հարմար առիթի դեպքում ուժ են կիրառելու, ու որպեսզի դա չլինի, ոստիկանները պետք է կասկածեն, որ չեն կարող հակազդել, դրա համար պետք է մոբիլիզացնել հնարավորինս շատ մարդ, հատկապես գիշերը, բայց չմոռանալ ցերեկվա մասին: Օրինակ էս օր ցերեկ քիչ մարդ կար...

Երկրորդ, ՀԷՑը Տաշիր Սամոյի կողմից առնելու հավանական լուրերը պատահական չեն, ու պետքա զգույշ ու զգոն լինենք բոլոր զարգացումներին, քանի որ շատ հնարավորա, որ էս խաղը խաղարկվեց, որ ջոկերը՝ Տաշիր Սամոն դառնա ՀԷՑ սեփականատեր,

Եվ երրորդ, ով ինչ խաղ ուզում է խաղա, մեր պահանջը հստակ է, ու բացի էլեկտրաէներգիայի չթանկացման պահանջից նաև շատ հստակ պետք է պահանջվի, որ պատասխանատվության ենթարկվեն բիբինները...

Կարող է մի քիչ այլ գույներ եմ տեսնում, բայց հանձնում եմ ձեր դատին